News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկուն արդեն երկրորդ անգամ իմփիչմենթ է սպառնում։ Երկրի 130-տեղանոց մեկպալատանի խորհրդարանի՝ Կոնգրեսի ընդդիմադիր պատգամավորների խումբը հինգշաբթի՝ մարտի 8-ին, օրենսդիր մարմնին է  ներկայացրել նախագահին պաշտոնից հեռացնելու դիմում։ Այն ստորագրել են տարբեր խմբակցությունների 30 պատգամավորներ։ Ընդդիմադիրները Կուչինսկուն մեղադրում են բարոյական անհավասարակշռության մեջ, գրում է «Նեմեցկայա վոլնան»։

Պատգամավորների դիմումը կապված է բրազիլական Odebrecht շինարարական կազմակերպության հետ ծագած կոռուպցիոն սկանդալի հետ։ 2017 թվականին հայտնի էր դարձել, որ 2004-2013 թվակնները նա նախագահի հետ կապված ընկերություններին իբրեւ թե խորհրդակցությունների համար  շուրջ 4.8 մլն դոլար էր նվիրաբերել։

Բացի այդ, հարցաքննության ժամանակ Odebrecht–ի նախկին թոփ մենեջերը Խորխե Բարաթանն ասել է, որ ընկերությունը ֆինանսավորել է Կուչինսկու նախընտրական արշավը: Երկրի 79-ամյա ղեկավարը բազմիցս հերքել է բրազիլական ընկերությունից փող ստանալու փաստը եւ հայտարարել, որ հրաժարական չի տա։

Իմփիչմենթի գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է հավաքել պատգամավորների 40 տոկոսի հավանությունը, իսկ վերջնականապես նախագահին պաշտոնից հեռացնելու համար՝ 87 տոոկսը։

Հիշեցնենք, որ Կուչինսկին արդեն մեկ անգամ անցել է իմփիչմենթի գործընթացի միջով, երբ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին ներում էր շնորհել երկրի նախկին նախագահ Ալբերտո Ֆուհիմորիին, բայց նրան հաջողվել էր պահպանել պաշտոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ