News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները գնացին միջազգային մարդասիրական իրավունքի հերթական կոպիտ խախտման՝ գերուն ստիպելով գովերգել իրենց երկիրը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում օրերս հայտնված տեսանյութը Արցախի գերեւարված բնակիչ Արսեն Բաղդասարյանի մասնակցությամբ։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ նման «դիֆերամբները» ստացվել են կտտանքների եւ բռնության միջոցով։ «Հեռուստացույցով ցուցադրում են Ժնեւի կոնվենցիայի կոպտագույն խախտումը։ Փոխանակ Արսեն Բաղդասարյանին քարոզչական նպատակներով օգտագործեին, Ադրբեջանի իշխանություններն ավելի ճիշտ կանեին իրենց երկրի իրավիճակի մասին հարցնեին Իլղար Մամեդովին»,- նկատել է Դավիթ Բաբայանը եւ հավելել. «Օլիգարխները հարստանում են հասարակ մարդկանց հաշվին, Սաֆարովի պես մարդասպանները ազգային հերոսներ են հռչակվում, իսկ մտավորականությունը լռում է՝ վախենալով բառ անգամ ասել»։

Նշենք, որ Իլղար Մամեդովը ձերբակալվելէ Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում 2013թ. հունվարին անկարգություններ հրահրելու մեղադրանքով, իսկ 2014թ. դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ մամեդովին կալանավորել են առանց ապացույցների, իսկ դատապարտման նպատակն է եղել պատժել կառավարությանը քննադատելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ