News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ճապոնիայի Կյուսյու կղզու Կիրիսիմա լեռնաշղթայի Սիմոե գործող հրաբուխի, որի վրա մարտի սկզբից գրանցվել է հզոր ժայթքում, խառնարանից բարձրանում է մոտ 4.5 հազար մետր բարձրությամբ ծխի եւ մոխրի սյուն, շաբաթ հայտնել են երկրի օդերեւութաբանական գլխավոր վարչությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

4.5 կիլոմետրը դեռեւս գրանցված ժայթքումների առավելագույն բարձրությունն է։

Շրջանում սահմանվել է վտանգավորության հնարավոր հինգ մակարդակից երրորդ մակարդակ: Սա նշանակում է լեռան վրա բարձարանալու եւ մոտենալու արգելք: Մասնագետները կոչ են անում հատուկ զգուշություն պահպանել հրաբխից 2 կմ շառավղով, քանի որ հնարավոր են հրաբխային քարերի եւ լավայի արտանետումներ: Հաջորդ 4-րդ եւ 5-րդ մակարդակները նախատեսում են համապատասխանաբար՝ «տարհանման նախապատրաստություն» եւ «շտապ տարհանում»:

Սիմոե հրաբխի վերջին ժայթքումը, որտեղ ընթացել են Ջեյմս Բոնդի «Միայն երկու անգամ ես ապրում» 5-րդ ֆիլմի նկարահանումները, գրանցվել է ընթացիկ տարվա մարտի 1-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ