News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՌԴ ՕՏՈՒ ՄիԳ-31 օդանավի անձնակազմն իրականացրել է «Կինժալ» գերճշգրիտ ավիահրթիռային համալիրի գորձայնային հրթիռի ուսումնամարտական գործնական արձակումը, հրթիռը խոցել է զորավարժարանում հանձնարարված թիրախը, հայտնում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից:

«Կործանիչի թռիչքն իրականացվել է Հարավային ռազմական օկրուգի տարածքի օդանավակայանից՝ փրձարարա-մարտական հերթապահության շրջանակում»,- հստակեցրել են ՌԴ ՊՆ-ից:

ՊՆ-ից նշել են, որ արձակման արդյունքում հաջողվել է հաստատել «Կինժալի» մարտավարատեխնիկական բնութագրերը եւ ժամանակային ցուցանիշները: ՄիԳ-31-ի եւ գերձայնային աերոբալիստիկ հրթիռի թռիչքատեխնիկական բարձր բնութագրերի շնորհիվ ռադիոտեղորոշման ցածր տեսանելիությամբ եւ բարձր մանեւրայնությամբ «Կինժալ» համալիրը աշխարհում նմաօրինակը չունի, նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ուղերձով հանդես գալով Դաշնային ժողովում, ցուցադրել էր «Կինժալ» նոր համակարգի փորձարկման կադրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ