News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտի 10-ին Երեւանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ 2018թ. մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան  վրաերթի է ենթարկել հետիոտն Մարիա  Գրիգորյանին (ծնվ. 1943թ), որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։ Ավտոմեքենայի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածով:

11.03.2018թ.՝ ժամը 01:00-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել մի քաղաքացի եւ հայտնել, թե վրաերթը կատարել է ինքը: Նույն օրը վերջինս ձերբակալվել է։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քաղաքացու հայտնած տվյալներն ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները, օբյեկտիվ իրականությունը պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 10-ին՝ ժամը 21:04-ին, Վ. Սարգսյան փողոցում գտնվող Կենտրոնական բանկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, որի հետեւանքով 75-ամյա Մարիա Գ.-ն է մահացել է։ Վրաերթը կատարվել է «Mercedes G 63» մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով։ Վրաերթի ենթարկվածը մի քանի մետր շպրտվել եւ հայտնվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի տակ եւ տեղում մահացել: «Mercedes»-ի վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել էր փախուստի: Ոստիկանները նրա ավտոմեքենայում հայտնաբերել էին «Մակարով» տեսակի ատրճանակ, ինչպես նաեւ 26-ամյա Ժորա Վ.-ի անվամբ վարորդական իրավունքի վկայական:

Մարտի 10-ի երեկոյան 42-ամյա Լեւոն Ա.-ն ներկայացել է Ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հայտնել, որ ինքն է Mercedes G63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել հետիոտնին: Նա ձերբակալվել է:

Սակայն, ըստ Shamshyan.com-ի տեղեկությունների, իրավապահները պարզել են, որ ավտոմեքենայում հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակը հաշվառված է 26-ամյա Ժորա Վ.-ի անվամբ, ով կաթնամթերքի «Մարիաննա» ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի տղան է եւ դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան, ավտոմեքենան էլ հաշվառված է Մարիաննա» ընկերության հաշվեկշռում: Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ իրական վարորդը ներկայացած Լեւոն Ա.-ն չի եղել: Նա պարզապես իր վրա է վերցնում կատարվածի պատասխանատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ամենաշատ