News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ի երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում, Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի շենքի դիմաց, վրաերթի ենթարկված քաղաքացին 75-ամյա Մարիա Գ.-ն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 10-ին՝ ժամը 21:04-ին, տեղեկություն էր ստացվել, որ Երեւան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում գտնվող Կենտրոնական բանկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էին մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել էր:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը շտապօգնության բրիգադն արձանագրել էր քաղաքացու մահը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, «Mercedes»-ի վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Ոստիկանները նրա ավտոմեքենայում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, ինչպես նաեւ 26-ամյա Ժորա Վ.-ի անվամբ վարորդական իրավունքի վկայական: Ոստիկանությունը պարզում է, թե արդյոք ավտոմեքենան նա է վարել:

Աղբյուրի տեղեկություններով, ավտոմեքենայում հայտնաբերված վարորդական իրավունքի վկայականի անձը աշխատում է «Մարիաննա» կաթնամթերքների ընկերությունում, ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Վարդանյանի որդին է ու նախկին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների, ներկայումս Վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան:

Իրավապահները պարզել են նաեւ, որ մահացածը, ըստ նախնական տեղեկությունների «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրենի կնոջ մայրն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
11 հազար դոլարի կաշառքի գործով անցնում է Վայքի ոստիկանապետի եղբայրը. զորակոչիկը հաղորդում է տվել նրա դեմ
Եղեգնաձորի զինկոմիսարիատի աշխատակցի կողմից 11 հազար դոլար կաշառք պահանջելու գործով...
Խոշոր վթար Կոտայքի մարզում. վիրավորների թվում 14 եւ 16 տարեկան երեխաներ կան (ֆոտո)
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում...
Վրաերթեր ՀՀ տարածքում. 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում մեկ տարեկան երեխա
Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց…
Պատահարից մեկ օր անց տարեց տղամարդը մահացավ
«Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Սպիտակ 1-ին կմ-ին վրաերթի էր ենթարկել...
Երեւանում 28-ամյա տղան ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել է նախաբազուկը, իսկ հետո կուլ է տվել 3 ածելի
Երեւանում, սեպտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 19։30-ի սահմաններում Երեւանի 1-03 Շտապօգնության 5-րդ ենթակայանի բժիշկների…
Չարենցավանում 16-ամյա տղան դանակի հարված է ստացել կրծքավանդակի ձախ կողմում
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ...
Partner news