ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Օմանի սուլթան Հայսամ բեն Թարեք Ալ Սաիդի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը, հաղորդում են ասիական լրատվամիջոցները։
«Պարսից ծոցը չպետք է դառնա մեծ տերությունների մրցակցության և աշխարհաքաղաքական հակամարտությունների ասպարեզ։ Այս տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պետք է պահպանվեն բոլոր կողմերի կողմից», - ասել է Սի Ծինփինը։
Նա նշել է, որ Պեկինը պատրաստ է ամրապնդել արաբական երկրների հետ փոխգործակցությունն ու համակարգումը՝ հանուն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության։
Սի Ծինփինի խոսքով՝ «տարածաշրջանային խաղաղության և կայունության համար անհրաժեշտ են բոլոր կողմերի համատեղ ջանքերը», իսկ Պեկինը «ակտիվորեն աշխատում է հակամարտությունների ավարտին նպաստելու համար»։
Օմանը Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված շփումների մասնակիցներից մեկն է։





























