News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Առնվազն 9 զբոսաշրջիկ է զոհվել, 18–ը վիրավորվել լայնամասշտաբ անտառային հրդեհի արդյունքում, որը տեղի է ունեցել Հնդկաստանի հարավում Թամիլնադ նահանգի Կուրանգանի լեռնային գոտում, հաղորդում է ANI գործակալությունը։

Զոհվածների ազգային պատկանելության մասին չի հաղորդվում։

NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ անտառային հրդեհը բռնկվել է այն ժամանակ, երբ զբոսաշրջիկները վերադառնալիս են եղել Կանանց միջազգային տոնի առթիվ կազմակերպված արշավից։ Հեռուստաալիքի տվյալներով, զոհվածներն ու տուժածները տեղի բնակիչներ են եղել, սակայն պաշտոնապես չի հաստատվել այդ տեղեկությունը։

Տեղի ունեցածից կարճ ժամանակ անց Հնդկաստանի պաշտպանության նախարար Նիրմալա Սիտհարամանը հանձնարարել է գործի դնել օդուժը՝ որոնողափրկարարական աշխատանքների համար։ Ոստիկանությունում նշել են, որ վերջին շրջանում այդ տարածքներում առնվազն մի քանի հրդեհ է բռնկվել, եւ այդ տարածքներ բարձրանալուց առաջ զբոսաշրջիկները պետք է համապատասխան թույլտվություն ստանային համապատասխան մարմիններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ