News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ այդ երկրի քաղաքական վերնախավը վերջին տարիներին ավելի է խստացրել իր հռետորաբանությունը: Նման կարծիք NEWS.am-ին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով են պայմանավորված Ադրբեջանում մարտի 12-ից 17-ը նախատեսված լայնամասշտաբ զորավարժությունները:

Այս հռետորաբանությունը, ըստ նրա, այնպիսի չափերի եւ սահմանների է հասել, որ պետք է համապատասխան հստակ գնահատականներ ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: «Վերջերս Վաշինգտոնում բավականին բարձր մակարդակով հանդիպումներ ենք ունեցել, ինչպես ԱՄՆ Պետքարտուղարությունում, այնպես էլ՝ Սպիտակ Տանը, որոնց ընթացքում քննարկել ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը եւ մեր մտահոգությունը հայտնել  ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին»,- հավելեց Զոհրաբյանը:

Ընդ որում, նա նշեց, որ ադրբեջանական պետության ղեկավարի հայտարարություններին, որոնք տարեցտարի ավելի ու ավելի ռազմատենչ եւ ծայրահեղ արմատական են դառնում, պետք չէ մատների արանքով նայել, քանի որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատշաճ կերպով չարձագանքեն նմանատիպ հայտարարություններին, ապա դա ոչ մի կերպ չի նպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց  խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը, այս բոլոր հայտարարությունները եւ Ադրբեջանում կայանալիք զորավարժությունները փոխկապակցված են, եւ Բաքուն հերթական անգամ փորձում է ցուցադրել իր ուժը եւ ճնշում գործադրել միջազգային հանրության վրա: «Եթե միջազգային հանրությունը լռի, ապա Ադրբեջանը կշարունակի ուժեղացնել իր ռազմատենչ եւ ռազմական ճնշումը»,- ասաց պատգամավորը:

Բացի այդ, ինչպես նշեց Նաիրա Զոհրաբյանը, Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են սպասվում եւ Իլհամ Ալիեւը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ որքան հնարավոր է ավելի շատ քաղաքական բոնուսներ հավաքել միջազգային հանրության առջեւ, ինչի համար նրան անհրաժեշտ է առավելագույն թվով ձայներ ստանալ: Եւ այդ բոնուսները ստանալու լավագույն միջոցը, հիշեցրեց պատգամավորը, Ադրբեջանի ղեկավարության համար արդեն վաղուց դարձել են Ղարաբաղի խնդրի վերաբերյալ շահարկումները, որոնք պաշտոնական Բաքվի կողմից արվում են ծայրահեղ պոպուլիզմի եւ արմատականության ոգով: «Այս ամենը խոսում է միայն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման», - եզրափակեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության կայքը, նշում են, որ զորավարժություններին կներգրավվեն անձնակազմի մինչեւ 25 հազար զինծառայողներ, մինչեւ 250 միավոր տանկեր եւ այլ զրահատեխնիկա, մինչեւ 1000 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետներ, մինչեւ 50 միավոր տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիա: Զորավարժությունների ընթացքում տարբեր զորավարժարաններում կանցկացվի մարտական հրաձգություն՝ սպառազինության նոր տեսակների կիրառմամբ, որոնք վերջերս են մտել սպառազինության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ