News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Սայտամա պրեֆեկտուրայում հայտնաբերվել է մետաղադրամի խոշորագույն գանձ, գտածոն ցուցադրվել է Կումագայա քաղաքի մշակութային արժեքների թանգարանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ճապոնիայում սա կավե սափորում մետաղադրամների խոշորագույն գտածո է: Այն խոշորագույն է համարվում նաեւ հայտնաբերված մետաղադրամների քանակությամբ»,- նշված է թանգարանի հաղորդագրության մեջ:

Գանձը հայտնաբերվել է Հասուդա քաղաքում միջնադարում (XV դարի երկրորդ կես – XVI դար) պատերազմող թագավորությունների ժամանակների տարածքում պեղումների ժամանակ: Գրեթե չվնասված սափորում, որը 70 սմ բարձրություն ունի, գտնվել է 260 հազար պղնձե մետաղադրամ: Թաղելիս դրանք հավանաբար կապված էին պարանով՝ յուրաքաչյուր մետաղադրամի մեջտեղում արված անցքով անցկացնելով:

Հնագետները համարում են, որ սափորը թաղվել է XV դարից հետո՝ անհանգիստ ժամանակներում ունեցվածքը պահպանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ