News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու նիստերը լուսաբանվել են եւ լուսաբանվելու են: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությանը, որով ասել էր, որ Երեւանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել, քանի որ ավագանին, ի տարբերություն կառավարության, ներկայացուցչական մարմին է:

«Դռնափակ են այն նիստերը, որոնք ընդհանրապես չեն լուսաբանվում: Օրինակ կառավարության նիստերը որոշվել է, որ դռնփակ պետք է լինեն, իսկ Երեւանի ավագանու նիստերը՝ ոչ: Խնդրում եմ ենթադրություններից զերծ մնացեք եւ ճիշտ օգտագործեք պարոն Թաթոյանի օգտագործած տերմինը: Խոսում ենք տարբեր բաներից, Երեւանի ավագանու նիստերի դռնփակ լինելու մասին պետք չէ խոսել, նիստերը լուսաբանվել են եւ լուսաբանվելու են»,-ասաց նա:

Թե ավագանու՝ մարտի 19-ի նիստին լրագրողներն ինչպես են մասնակցելու եւ ինչ ֆորմատով է լինելու նիստի լուսաբանումը, Արթուր Գեւորգյանն ասաց, որ դեռ քննարկվում է եւ վերջնական որոշում չկա:

Նշենք, որ փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ՀՀԿ-ականները հարձակվել եւ բռնության էին ենթարկել «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներին, Արթուր Գևորգյանը հայտարարել էր, թե այսուհետ լրագրողներն իրավունք չեն ունենա ներկա գտնվել ավագանու նիստերին:

Տպել
Ամենաշատ