News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան արգելափակել է ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանի առաջարկած հայտարարության նախագիծը՝ Սոլսբերիում ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման միջադեպի հետաքննության վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության ներկայացուցիչ Ֆյոդոր Ստրժիժովսկին, փոխանցում է RT-ն:

«ՄԱԿ ԱԽ մարտի 14-ի նիստում մամուլի համար Ռուսաստանի առաջարկած կարճ եւ փաստաբանական հայտարարության նախագիծը՝ ուղղված Մեծ Բրիտանիայում քիմիական միջադեպի քաղաքակիրթ հետաքննության արագ անցկացմանը ՔԶԱԿ գոյություն ունեցող ստանդարտների համաձայն, քաղաքանացված պատճառներով կոպիտ կերպով արգելափակվել է այդ երկրի ներկայացուցիչների կողմից»,- հստակեցրել է նա:

Ստրժիժովսկին հավելել է, որ Մեծ Բրիտանիայի առաջարկած փաստաթղթի ուղղումները իմաստը խեղաթյուրում էին:

Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է Սոլսբերիի միջադեպին ռուսական կողմի մասնակցության  «մեծ հավանականության» մասին:

Հետագայում Սպիտակ տունը հայտնել է, որ համաձայն է Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանը եւ Ռուսաստանին պատասխանատու են համարում Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման միջադեպի համար:

Կրեմլից հայտարարել են, որ ռուսական կողմը միջադեպի հետ կապ չունի, ինչպես նաեւ չի ընդունի մերկապարանոց մեղադրանքներն ու վերջնագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Ամենաշատ