News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան դատարանը 25 տարվա ազատազրկման է դատապարտել իրանական եւ ամերիկյան քաղաքացիություն ունեցող քաղաքացուն, որը փորձել է օգնել Իրանի կառավարությանը զենիթային հրթիռներ եւ ինքնաթիռի մասեր ձեռք բերելու հարցում։ Այս մասին հաղորդել են Նյու Յորքի դատախազության հայտարարությունում։

Հայտարարության մեջ նշվում է, որ անձը Ռեզա Օլանյանն է։ Նա 1999 թվականին ստացել է ամերիկյան քաղաքացիություն, ձերբակալվել է Էստոնիայում 2012 թվականի հոկտեմբերին, ապա արտահանձնվել է ԱՄՆ։ Դատախազության փոխանցմամբ, նա 2012 թվականին Ուկրաինայի տարածքում հանդիպել է ԱՄՆ–ում թմրանյութերի մասին օրենքների կիրառման վերահսկողության վարչության ներկայացուցչի հետ՝ ներկայանալով, որպես զենքի վաճառքով զբաղվող անձ Ռուսաստանից, որ գործարք կնքի զենիթային հրթիռների եւ ռազմական ինքնաթիռների մասերի շուրջ։

Ինչպես վկայում է դատախազության տրամադրության տակ հայտնված Օլանյանի էլեկտրոնային նամակագրությունը, նա նկարագրում է իր ծրագրերը, որտեղ նշում է, որ նպատակ ունի ձեռք բերված զենքը տեղափոխել Իրան, Աֆղանստան եւ հարեւան երկրներ: Ընդհանուր առմամբ, նա մտադիր էր Իրան հասցնել առնվազն 200 հրթիռ: 2016 թ. նոյեմբերին դատարանը նրան մեղավոր է ճանաչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Ամենաշատ