News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամբողջականության սկզբունքը միանշանակ չէ։ Այս մասին հայտնել է Օքսֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Նեյլ Մաքֆարլեյնը Երեւանում անցկացվող «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները․ տեղական ու միջազգային տեսակետներ» միջազգային համաժողովի ժամանակ։ Համաժողովը կազմակերպվել է ծրագրի շրջանակում, որը իրականացնում է Կովկասի ինստիտուտը՝ Հակամարտությունների, կայունության ու անվտանգության բրիտանական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

«Ամբողջականության սկզբունքի հետեւորդները պարզապես հարմարվել են իրավիճակին։ Դա ավելի շուտ սովորություն է, քան միանշանակ անհրաժեշտություն։ Նրանց այդպես է հարմար»,- նշել է փորձագետը, որպես օրինակ ներկայացնելով Բրիտանիան ու Իրլանդիան։ «Մարդիկ աստիճանաբար հանգում են այն եզրակացության, որ անբաժանելին կարող է լինել բաժանելի։ Ու այն, ինչ չեն ուզում դարձնել բանակցությունների առարկա, կարող է դառնալ քննարկման առարկա։ Մեկ այլ հնարավորություն է վիճելի տարածքների համար հատուկ կարգավիճակ ստեղծելը»,- համարում է պրոֆեսորը։

Հակամարտությունների կարգավորմանը խոչընդոտող ամենալուրջ պատճառներից մեկն էլ ներքին քաղաքականությունն է։ «Ադրբեջանի դեպքում իրավիճակը պարզ է։ Հայտարարվում է հարցը ուժով լուծելու պատրաստակամություն»,- նկատեց փորձագետը։

Ընդ որում նա միանգամայն քննադատաբար արտահայտվեց Ռուսաստանի կողմից սպառազինությունների տրամադրմանը հակամարտության կողմերին։ «Կա տեսակետ, որ Ռուսաստանը սեփական նպատակներն է հետապնդում՝ ստիպել, որ անկայուն իրավիճակները ծառայեն իր սեփական շահերին, երբ կողմերը իրեն կդիմեն օգնության համար»,- նկատեց Նեյլ Մաքֆարլեյնը։ «Երբեք մի ասեք երբեք»,- ամփոփեց փորձագետը, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։

Պատասխանելով այն հարցին, թե ինչը կարող է փոխել Ադրբեջանի քաղաքական կամքն ու ներքին քաղաքականությունը, փորձագետը նկատեց, որ ներկա վարչակարգի պայմաններում դա դժվար թե տեղի ունենա։ Բայց եթե իշխանություններին փոխարինեին ժողովրդավարական ղեկավարները, մոտեցումները կփոխվեին։ Սակայն փոփոխությունների համար շատ ժամանակ է անհրաժեշտ, հավելեց փորձագետը;

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ