News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի  11 անդամների առանձնացված մասով գործը, որը քննվում էր Արթուր Օհանյանի նախագահությամբ, նոր դատավոր նշանակելու դեպքում նորից առաջին փուլից է քննվելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, «Սասնա ծռերի» գործով պաշտպան Արա Ղարագյոզյանը։

«Արթուր Օհանյանի դուրս գալուց հետո Սասնա ծռերի առանձնացված մասով գործի քննությունը նորից առաջին փուլից է սկսվելու, այսինքն՝ ինքնության ճշտում, ինքնաբացարկներ եւ այլն։ Այսինքն այս 1,5  տարվա դատավարությունը  ջուրն է ընկնելու։ Սակայն այստեղ խնդիր է առաջանում, քանի որ մեղադրյալները ողջամիտ ժամկետներում դատաքննության իրավունք ունեն, որը խախտվում է»,-ասաց Արա Ղարագյոզյանը։

Փաստաբանի անձնական կարծիքով՝ չնայած դատավորի հեռանալու պաշտոնական պատճառը առողջականն է նշվում, սակայն դա այդքան էլ այդպես չէ․ «Ես համոզված եմ, որ Օհանյանը չկարողացավ այդ քաղաքական որոշումը տանել մինչեւ վերջ, այսինքն՝ այդ մարդկային կերպարը իր մեջ կար, եւ սա հույս  է ներշնչում, որ դատավորները այլեւս չեն ուզում «Սասնա ծռերի» գործով դատավոր լինել եւ հրահանգված վճիռներ հրապարակել։ Ես համոզված եմ, որ Արտուշ Գաբրիելյանի մեջ էլ կա այդ մարդկային կերպարը եւ ինքն էլ չի կարող այս գործով դատական ակտ կայացնել։ Մեսրոպ Մակյանի մասին էլ եմ նույն կարծիքին, բայց համոզված եմ, որ եթե այս գործը Մնացական Մարտիրոսյանը քններ, ապա շատ հաճույքով քաղաքական վճիռ կկայացներ»։

Արա Ղարագյոզյանը կարծիքով եթե այսպես շարունակվի, ապա «Սասնա ծռերի» գործով դատավարությունը ցմահ է լինելու եւ կխաթարվի անձի արդար դատաքննության եւ ողջամիտ ժամկետներում դատաքննության արդեն իսկ խախտված իրավունքը։

 Նշենք, որ Արթուր Օհանյանը քննում էր «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի առանձնացված մասով գործը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ