News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կա լուրջ մտավախություն, որ եղել են պետական մարմինների աշխատողների կողմնից իրենց պաշտոնական լիազորության չարաշահման դեպքեր ընտրությունների շրջանում։ Այս մասին մարտի 15-ին՝ ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանի այն հարցին, թե ինչով է պայմանավորված ուսուցիչների, բուժաշխատողների եւ պետական մարմինների աշխատողների նկատմամբ ընտրական քարոզչության համար վարչական պատասխանատվության փոփոխությունը։

Պաշտոնյան նշել է, որ նման փաստեր իր տրամադրության տակ չկան, բայց կա մտավախություն այս առումով. « Միջազգային դիտորդները եւս այդպիսի մտավախություն են հայտնել։ Հենց այդ պատճառով էլ մենք առաջարկել ենք այդ օրենսդրական փոփոխությունները»,–նշել է Հովհաննիսյանը։

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ, իր հերթին, պահանջել էր ընդհանրապես արգելել մանկավարժներին ու բուժաշխատողներին նախընտրական քարոզչությամբ զբաղվել, ինչպես հատուկ ծառայողների դեպքում է:  Նրա կարծիքով, նրանք գործիք են դառնում այս կամ այն կուսակցության ձեռքում, որոնք օգտագործում են ուսուցիչներին եւ ուսումնական հաստատության ներսում եւ դրսում։

Նախագիծն առաջին ընթերցման ներկայացնելու համար քվեարկությանը «Ծառուկյան» խմբակցության 4 անդամները  ձեռնպահ քվեարկեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ