News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվում է մի շարք գործընկերների հետ: Այս մասին մարտի 15-ին՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվում է մի շարք գործընկերների հետ՝ խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, տարածաշրջանի երկրների մասին է։ Դա նորմալ է եւ հանդիսանում է դիվանագիտական աշխատանքի մաս»,–նշել է Զախարովան։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վաշինգթոնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումները կապված են նոր հանգամանքների ի հայտ գալու հետ, եւ արդյոք ապագայում սպասվում է նման այց Մոսկվա՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խնդրել է այդ հարցով դիմել ԱՄՆ–ին: «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ես նման հանդիպումների մասին տեղեկություն չունեմ: Մենք հավատարիմ ենք գոյություն ունեցող համաձայնագրերի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր պարտավորություններին եւ փորձում ենք ակտիվորեն խթանել այդ շատ բարդ հարցի լիիրավ լուծմանը»,–նշել  է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ