News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրահայտ դերասան, հաղորդավար եւ պրոդյուսեր, ցեղասպանության մասին պատմող «Ժխտման ճարտարապետները»  վավերագրական ֆիլմի գործադիր համապրոդյուսեր Դին Քեյնը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին, որի ընթացքում բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորության մասին:

Դին Քեյնը այս օրերին գտնվում է Իսրայելում: Նա մասնակցում է USA Today-ի աստղ,  «Էմմիի» կրկնակի մրցանակակիր Լորա Մքքենզիի ճանապարհորդական հեռուստահաղորդման նկարահանումներին:

Մարտի 14-ին լույս տեսած եւ պարբերականի առաջին էջում գովազդված հոդվածում Դին Քեյնը նշել է, որ թեեւ չի կարող օտար երկրին թելադրել, թե ինչ անել, նա, այնուամենայնիվ, լիահույս է, որ բոլոր պետությունները կճանաչեն ցեղասպանությունը, քանի որ դա «պատմական փաստ է»:

Նա նաեւ ասել է. «Ես հասկանում եմ ԱՄՆ-ի քաղաքական նախապայմանները. մենք Թուրքիայի հետ դիվանագիտական կապեր ունենք: Պատմություն կամ ցեղասպանություն ուսումնասիրող յուրաքանչյուր մարդու համար միանգամայն պարզ է, որ ցեղասպանությունը եղել է: Այն այսօրվա Թուրքիայի ժողովուրդը կամ կառավարությունը չի գործել… Բայց դա սարսափելի էր, իր անունով կոչեք եղելությունը», - ասել է Քեյնը: 

Այս այցի ընթացքում Դին Քեյնը նաեւ կայցելի Իսրայելի իշխանության բարձրագույն մարմին՝ Կնեսեթ։

Նշենք, որ Դին Քեյնը (Ռոջեր Թանակա) ծնվել է 1966 թ., մեծացել է Լոս Անջելեսում, ռեժիսոր  Քրիստոֆեր Քեյնի ընտանիքում: Ավագ դպրոցում ամերիկյան ֆուտբոլի աստղ է եղել, խաղացել է իր ալմա մատերի, Փրինսթոնի համալսարանի թիմում: 1988-ին բակալավրի աստիճան է ստացել՝ որպես պատմաբան:  Քեյը առավել հայտնի է որպես «Լուիս եւ Քլարկ. Սուպերմենի նոր արկածները» 1993-97թթ հռուստասերիալի գլխավոր դերակատար: Նա հանդես է գալիս նաեւ որպես սցենարիստ, ռեժիսոր եւ պրոդյուսեր: Նա ակտիվ նկարահանվող դերասան է (The Incantation, Lady Dynamite, The Perfect Husband: The Laci Peterson Story, Criminal Minds, Entourage, CSI: Miami,  Law and Order): Նա նաեւ Fox and Family հաղորդավարներից է եւ Today Show-ի աստղը: 

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմը նկարահանվել է 2017 թվականին եւ մեկ տարվա ընթացքում ցուցադրվել աշխարհի տարբեր ծայրերում, ավելի քան 100 վայրում, այդ թվում կինոթատրոններում, ուսումնական հաստատություններում, եւ այլն: Ֆիլմը հիմնված է պատմաբանների ուսումնասիրությունների եւ ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա: Ֆիլմում ներառված են մի շարք փորձագետների վկայություններ, ովքեր ներկայացնում են պատմության «ժխտողականության» կապն աշխարհի տարբեր անկյուններում ներկայումս տեղի ունեցող էթնիկ զտումների եւ մարդկության դեմ հանցագործությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ