Ռուսաստանցի ռեժիսոր Նիկիտա Միխալկովը Նիժնի նովգորոդում տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը:
«Իսկապես, նա սայթաքել է ու ընկել: Որոշվել է բժշկական հետազոտություն անցկացնել»,-հայտարարել են ռեժիսորի մամուլի ծառայությունում:
Այնտեղ նշել են, որ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել, եւ Միխալկովը որոշել է շարունակել աշխատանքային շրջագայությունը եւ մասնակցել բոլոր նախատեսված հանդիպումներին: