News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 15-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Ալբանիայի նորանշանակ դեսպան Արդիանա Հոբդարիին (նստավայրը՝ Աթենք) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Հոբդարիին նշանակման կապակցությամբ, փոխարտգործնախարարը հաջողություն մաղթեց նրան Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն իրականցանելու հարցում՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը:

Դեսպան Հոբդարին վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի եւ Ալբանիայի միջեւ համագործակցությունն ակտիվացնելու եւ այն տարբեր ոլորտներում առաջ մղելու համար:

Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում փոխգործակցության, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, կրթամշակութային բնագավառներում փոխգործակցության, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերին, անդրադարձ կատարվեց այս տարվա հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի երեւանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Կարեն Նազարյանը հանդիպմանը խոսեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին, անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային զարգացումներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ