News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մարտի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձն օգտվելով դռան կողպված չլինելու հանգամանքից` մտել է Նոր Արեշի տներից մեկը, պահարանի մեջ քողարկված տեղից հափշտակել 34.000 ԱՄՆ դոլար, պայուսակից` 65.000 դրամ, ու փախել: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են համալիր որոնողական աշխատանքներ: Անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Երեւանի Բաբաջանյան փողոցի բնակիչ Ամասիա Այվազյանը: Ժամեր անց, ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, կասկածյալը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին: Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, գողոնով հանդերձ, Ամասիա Այվազյանին ներկայացրել են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ, քննիչի որոշմամբ, Այվազյանը բաց է թողնվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ