News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մադրիդի կենտրոնում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ ծագումով Աֆրիկայից փողոցային առեւտրականի մահվանից հետո, տուժածներ կան իրավապահների եւ հուզումների մասնակիցների շրջանում, հայտնում է Pais պարբերականը:

Ոստիկանությունում աղբյուրների տեղեկություններով՝  ծագումով Սենեգալից 35-ամյա Մամե Մբագեն մահացել է սրտային անբավարարությունից: Սակայն ականատեսները եւ տղամարդուն ճանաչողները հայտարարում են, որ նրա մահը հետապնդման հետեւանք էր, որը ոստիկաններն իրականացրել են փողոցային առեւտրականների դեմ, որոնցից մեկն էլ մահացած սենեգալցին էր: Նա Իսպանիա էր եկել 14 տարի առաջ եւ կեցության իրավունք չուներ:

Հինգշաբթի երեկոյան Մադրիդի Լավապյես շրջանում, որտեղ բնակվում էր Մբագեն, հավաքվել է մոտ 200 ցուցարար, որոնք բղավել են «Սոցիալական, այլ ոչ ոստիկանական պետություն», «Մարդասպան ոստիկաններ» եւ «Ոստիկաններ, դուրս Մադրիդից» կարգախոսներ:

Այնուհետեւ անկարգությունները տարածվել են հարակից թաղամասեր, որի մասնակիցներն ավերել են ավտոբուսների կանգառներ ու բանկային բաժանմունքներ, այրել են աղբի կոնտեյներները եւ ոստիկանական ավտոմեքենաներ: Նրանց դեմ օգտագործվել են ռետինե փամփուշտներ:

Հաղորդվում է, որ բախումների ընթացքում մարմնական վնասվածքներ են ստացել առնվազն 10 ոստիկան եւ 4 քաղաքացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ