News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի «Հաղթանակի» կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը  կանխվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանություն:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին վաղ առավոտյան ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին անցել է Երեւան քաղաքի «Հաղթանակի» կամրջի արգելապատնեշը եւ սպառնում է ցած նետվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ, Հրաչ անունով տղամարդը պահանջում է, որ իրեն այցելեն պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը կամ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նա նախկինում նույնպես մեկ անգամ փորձել է նույն քայլին դիմել, սակայն այն ժամանակ ոստիկաններն ու քննիչները կարողացել էին նրան համոզել՝ չդիմել այդ քայլին: Պատճառը քրեական գործն է, որով նրան սպառնում է 3,5 տարվա  ազատազրկում:

Հրաչի կինը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ ամուսինը մեկ տարի առաջ գողություն է կատարել՝ քաղաքացու պայուսակից գողացել է մոտ մեկ միլիոն դրամ, ապա տուժողին փոխհատուցել է վնասը: Նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախկին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Քաղաքացին ասում է, որ չի ուզում դատվել. «Ուզում եմ բենզինը լցնեմ վրաս, վառեմ, իմ պաշտպանից հրաժարվել եմ, ես ինձ կարամ պաշտպանեմ»- ասել է ինքնասպանության փորձ անող տղամարդը: Նրա կինն արտասվելով ասել է, որ ամուսնուն խաբել են, ասել են չենք դատի, բայց հիմա դատում են: Նրանք սոցիալապես անապահով են, ունեն մեկ տարեկան երեխա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ