News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարտի 16-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդների եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Բարձրագույն կրթության մասին» օրինագծին:

Հարկ է նշել, որ օրինագծի քննարկումն անցավ բավական զգացմունքային հունով: Օրինագծով, ըստ էության, առաջարկվում է 3-ից մինչեւ 5 տարի ժամկետով անցումային շրջան սահմանել, որի ընթացքում Հայաստանում կրթության ոլորտում ծավալուն բարեփոխումներ կիրականացվեն: Այսպես՝ կմեծանա պետական բուհերում դասավանդվող օտար լեզուների թիվը, դասախոսները վերաորակավորում կանցնեն, նրանց մասնագիտական որակներին ներկայացվող պահանջները կմեծանան, դասախոսական կազմի միջին տարիքը կնվազի երիտասարդ դասախոսների աշխատանքի ընդունելով, նաեւ կիրականացվեն մի շարք համակարգային փոփոխություններ՝ ուղղված բարձրագույն կրթության հայկական համակարգը համընդհանուր ընդունելի միջազգային ստանդարտներին մոտեցնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ