News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանիան «չափազանց հավանական» է համարում, որ Սոլսբերիում ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին նյարդակաթվածահարող նյութով թունավորելը թույլատրել է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մենք ռուսների դեմ ոչ մի բան չունենք: Այն, ինչ  տեղի է ունեցել ռուսատյացության չի հանգեցնում: Մեր պահանջներն ուղղված են Պուտինին եւ Կրեմլին, ինչպես նաեւ նրա որոշմանը՝ Բրիտանիայի տարածքում, Եվրոպայի տարածքում նյարդակաթվածահարող թույնի կիրառում, Երկրորդ աշխարհամարտի տարիներից ի վեր առաջին անգամ»,- ասել է Ջոնսոնը:

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շթեֆեն Զայբերթը Ջոնսոնի հետ գրեթե միաժամանակ հայտարարել է, որ իր երկիրը բրիտանական վարկածին «ճշմարտանման այլընտրանք չի տեսնում» այն մասին, որ Սոլսբերիում Սկրիպալի թունավորման հետեւում Ռուսաստանն է կանգնած:

«Այն, ինչ տեղի է ունեցել՝ ԽՍՀՄ-ում մշակված խմբի ռազմական նյարդակաթվածահարող նյութի կիրառում, չափազանց լուրջ, նողկալի երեւույթ է»,- ասել է Զայբերթը:

«Կանցլեր Անգելա Մերկելի եւ կառավարության համար շատ կարեւոր էր հստակ ցույց տալ, որ այս հարցում մենք Բրիտանիայի կողքին ենք»,- հավելել է նա:

Բրիտանիան Գերմանիային չէր դիմել քննության հարցում օգնության համար, սակայն, Զայբերթի խոսքով, Գերմանիան պատրաստ է օգնություն ցուցաբերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ