News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկը նոր պետ ունի: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ ՔԿՀ-ի պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը:

Նշենք, որ նախօրեին «Չորրորդ իշխանություն» թերթը գրել էր, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը զայրացել է «Աբովյան» ՔԿՀ-ի պետի պաշտոնակատար Արտակ Հարությունյանի վրա եւ հասկացրել, որ հույս չունենա, թե կարող է ժամանակավոր պաշտոնակատարից դառնալ ՔԿՀ-ի պետ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին հանրության լայն շրջանակներում եւ համացանցում թեժ քննարկումների առիթ էր դարձել այն հանգամանքը, որ «Լավ երեկո» հաղորդաշարի լրագրողը կանանց տոնի առթիվ ռեպորտաժ էր պատրաստել «Աբովյան» ՔԿՀ-ի մասին եւ ծաղրել անազատության մեջ գտնվող կանանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ