News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գյումրիի «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննդկան Կարինե Պապանյանի եւ նորածնի մահվանից շուրջ 4 տարի է անցել, բայց դեռ շատ հարցեր կան անպատասխան:

Մոր եւ երեխայի մահվան դեպքով հարուցված քրեական գործով 2017թ.-ի հոկտեմբերին նշանակվել է 5-րդ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունը, որով դեռեւս որեւէ նիստ չի կայացել:

«Հերթագրել են, սպասում ենք, թե երբ կնշանակվի հանձնաժողովի առաջին նիստը»,- NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Աննա Դավթյանը:

Նշենք, որ ծնունդն ընդունող բժիշկը եղել է Վահագն Մադոյանը, որին էլ հարազատները մեղադրում են կատարված ողբերգության մեջ: Մադոյանը շարունակում է աշխատել հիվանդանոցում: Ի դեպ, Մադոյանը 2013թ.-ին հայտնվել էր սկանդալի մեջ. Նա կալանավորվել էր քաղաքացիական հագուստով ոստիկաններին ծեծելու մեղադրանքով: 2014թ.-ին Մադոյանին առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 1 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառել: Մյուս ատյանները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը թողել էին ուժի մեջ: Հիշեցնենք, որ Կարինե Պապանյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործը կարճվել էր, քանի որ դատախազությունը որոշել էր, որ հանցակազմը բացակայում է: Պապանյանի հարազատներին միայն վերաքննիչ բողոքից հետո հաջողվեց քրգործը վերաբացել:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ծննդաբերության ժամանակ առաջացած բարդության հետեւանքով 2014թ. մայիսի 28-ին Գյումրու «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննաբերելիս մահացել են 38-ամյա Կարինե Պապանյանը եւ նրա երեխան։ Սա 38-ամյա կնոջ երրորդ հղիությունն էր. նա ուներ երկու երեխա՝ 15 եւ 17 տարեկան։ Հիվանդանոցում պնդում են, որ Կարինեին փրկել հնարավոր չէր, քանի որ նրա մոտ ծննդաբերելիս առաջացել էր պտղաջրային էմբոլիա։ Մինչդեռ Կարինեի հարազատները վստահեցնում են, որ կինը մահացել է բժիշկների անուշադրության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ