News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Նորք-Մարաշի զինված խմբի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Այս մասին նշում է նրա պատտպան Հայկ Ալումյանը:

Լրագրողների հետ հանդիպման թեմաներից է նաեւ Բուդաղյան եղբայրների գործը, որտեղ, ըստ պաշտպանի դատախազությունն ապօրինությունների է դիմել:

Նշենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 2-ին այդ ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ փոխհրաձգության ժամանակ Գորիսի քաղաքապետի թեկնածու Ավետիք Բուդաղյանը զոհվել էր, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվել: Սպանության գործով ձերբակալվել էին մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, սակայն 2013-ի սեպտեմբերին նրաց նկատմամբ քրեական գործը կարճվել էր: Քննչական մարմինը նրանց գործողությունները ինքնապաշտպանություն էր որակել: 2013-ի հուլիսի 9-ին Արտակ Բուդաղյանին եւ նրա հարազատներին Սուրիկ Խաչատրյանին սպանությամբ սպառնալու մեղադրանք էր առաջադրվել, Ավետիք Բուդաղյանի դեմ գործը կարճվել էր նրա մահվան փաստով:

2017 թվականի ապրիլի 27-ին Վերաքննիչ դատարանը ուժի մեջ էր թողել Ավետիք Բուդաղյանի սպանության գործով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի դեմ քննությունը վերսկսելու մերժման մասին որոշումը: Սակայն դատարանը համաձայնվել էր վերսկսել Ավետիք Բուդաղյանի մահվան հետ կապված քննությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ