News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ այցի առաջին օրերին հանդիպումներ են անցկացվել հայկական Սփյուռքի ներկայացուցիչների եւ «Կարնեգի» հիմնադրամի անդամների հետ: Այս մասին մարտի 19-ին ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հայաստան-ԱՄՆ բարեկամության խորհրդարանական խմբի այցին, ասաց ԱԺ փոխխոսնակ, հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ-թուրքական արձանագրությունների հարցերը, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ շրջանակային համաձայնագիրը:

«Մարտի 7-ին բավականին հագեցած օրակարգ էր՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ օրը հանդիպումներ են եղել ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ առանձին հանդիպումներ տարբեր կազմակերպությունների եւ կառույցների ներկայացուցիչների հետ»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

ԱԺ փոխխոսնակը, մասնավորապես, նշեց, որ ինքը հանդիպել է USID-ի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպման ընթացքում քննարկվել են ՏՏ ոլորտում երկկողմ համագործակցության, առեւտրի, էներգետիկայի զարգացման հնարավորությունները եւ այլն: Դրանից բացի, հանդիպում են ունեցել Հայաստան-ԱՄՆ բարեկամության խմբերի անդամները, ինչպես նաեւ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Թոմաս Պերեսի հետ:

Նրա խոսքով՝ հայկական պատվիրակության անդամները հանդիպել են ամերիկացի խորհրդարանականների հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են 2 երկրների խորհրդարանների համագործակցության հնարավորության հարցերը:

«Մարտի 8-ից 9-ը հանդիպումներ են անցկացրել ԱՄՆ Պետքարտուղարությունում, որտեղ քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի քայլերը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը»,- հայտարարեց հայկական պատվիրակության ղեկավարը:

Ըստ որում՝ ինչպես նշեց Արփինե Հովհաննիսյանը, նույն օրերին հանդիպումներ են անցացրել Հելսինկյան ասամբլեայում, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ Նյու Յորքի հայ համայնքի անդամների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ