News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Բջջային կապի հնացած բազային կայանները վնաս են հասցնում մեղվաբուծությանը Հայաստանում։ Այս մասին մարտի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի մեղվաբույծների ազգային միության նախագահ Թելման Նազարյանը։

Նրա խոսքով, այդ կայանների ճառագայթման պատճառով մեղուները կորցնում են կողմնորոշումը, չեն կարողանում գտնել դեպի փեթակ հետդարձի ճանապարհը եւ սատկում։ 

«Հայաստանում, որը Եվրոպայում համարվում է երրորդ աշխարհի երկիր, բերել են հին եվրոպական կայանները, որոնք աշխատում են 300-800 մեգահերց հաճախականությամբ։ Մեղուների քանակը վերջին 15 տարիների ընթացքում այդ կայանների պատճառով կրճատվել է 30 տոկոսով։ Հիմա մեղվաբուծությունը Եվրոպայում սկսել է կրկին ծաղկել, քանի որ այնտեղ տեղադրել են կայաններ, որոնք աշխատում են 800-1200 մեգահերց հաճախականությամբ։
Ռուսաստանում այս խնդրի լուծման համար, բջջային ընկերությունների առաջ պայման է դրվել՝ կաշխատեք միայն այն դեպքում, եթե օգտագործեք 800-1200 մեգահերց հաճախականությամբ կայաններ»,–նշել է Թելման Նազարյանը։ 

«Հայաստանի իշխանությունները լռում են այն մասին, որ մեղուները Հայաստանում ոչնչացվում են՝ եթե վիճակագրությամբ նկատվում է մեղվաբուծության 30 տոկոս աճ, դա նշանակում է, որ ըստ էության, արձանագրվել է մեղուների 30 տոկոս ոչնչացում։ Բացի այդ, եթե մեղուներն ոչնչացվել են, դրանից 4 տարի անց կոչնչանա ամբողջ մարդկությունը»,–նշել է նա։ 

Նրա կարծիքով, Հայաստանում ռիսկերի նվազեցման համար անհրաժեշտ է գոնե փոխել բջջային կայանների հաճախականությունը եւ նվազեցնել դրանց հզորությունն այն վայրերում, որտեղ զարգանում է մեղվաբուծությունը։ 

Բացի այդ, հայկական մեղրը առանձնանում է բարձր որակով եւ օգտակար հատկանիշներով։ «Եվրոպացիները, լաբորատոր ուսումնասիրությունների վրա հիմնվելով, պնդում են, որ հայկական մեղրը պարունակում է ծանր մետաղների բարձր կոնցետրացիա, բայց ես չեմ հավատում նրանց, քանի որ տարբեր լաբորատորիաներում անցկացված հետազոտության արդյունքները շատ տարբեր են»,–նշել է նա։ 
Նա գտնում է, որ եվրոպացիները որակազրկում են հայկական մեղրը, որ այն ավելի էժան գնեն։ 

Բացի այդ, հայկական մեղրը չի կարող մրցակցել միջազգային շուկաներում, քանի որ որակի շնորհիվ թանկ արժե, ինչպես նաեւ մեղրի լայնամասշտաբ արտադրություն Հայաստանում չկա՝ մեղվապահությամբ զբաղվում են, որպես կանոն, 70 տարեկանն անց մարդիկ, իսկ մեղրի արտահանում կազմակերպվում է միայն պատվերների պարագայում։ 

Հայաստանի մեղվաբույծների ազգային միության անդամ Սերգեյ Դանիելյանը (դերասան եւ շոումեն, հայտնի որպես «Յոժ») գտնում է, որ Հայաստանը մեղրի արտադրության աճի եւ մեղրը դեղագործության մեջ օգտագործման ներուժ ունի։

«Այս նպատակով Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամը զբոսաշրջության զարգացման ծրագրում ներառել է նաեւ աջակցությունը մեղվաբուծությանը, սակայն այն կյանքի կկոչվի արդյոք, անհայտ է»,–նշել է նա։ 

Մյուս խնդիրներից է սուբսիդաների բացակայությունը, ինչպես նաեւ դրամաշնորհների շրջանակներում ստացած միջոցների ոչ նպատակաուղղված ծախսումը։ 
Հայաստանի մեղվաբույծների ազգային միության տվյալներով՝ Հայաստանում, Արցախում եւ Ջավախքում կա շուրջ 250 հազար փոթակ, որի առյուծի բաժինը բաժին է հասնում Գեղարքունիքի մարզին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news