News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ելք դաշինքը չի բացառում Երեւանում զանգվածային ակցիաների անցկացումը։ Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին «Ելք» խմբակցության նիստից հետո հայտնել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Խմբակցության ղեկավարը հայտնել է, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է գումարելու եւ քննարկելու է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ուղիները։

«Որոշել ենք, որ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է ունենալ պատկերացումներ եւ որոշումներ, որոնք հարյուր տոկոսով չեն համընկնում գործընկերների որոշումների հետ, եւ կարող են իրականացնել իրենց որոշումները։ «Ելքը» կշարունակի գործել գործել խորհրդարանական հարթակում։ Դաշինքային ֆորմատով որոշումները խոչընդոտ չէ, որ կուսակցություններն առանձին որոշումներ կայացնեն»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ դաշինքում որոշում չկա ապրիլի 1-ին եւ 3-ին Ազատության հրապարակում հանրահավաքների վերաբերյալ։ Նա հայտնել է, թե ՔՊ կուսակցությունը ներկայացրելէ  իր ճանապարհային քարտեզը։ «Երեք կուսակցությունները ունեն իրենց մոտեցումները, կան համընկնումներ, կան տարբերություններ, որոնք կարող են լինել սկզբունքային»,- ասել է Փաշինյանը՝ նկատելով, որ գործընկերները ներկայացրել են գործողությունների իրենց ծրագիրը. «Մենք եկել ենք հետեւյալ ըմբռնմանը։ Քանի որ չունենք գործողությունների հարյուրտոկոսանոց համընկնում, ամեն կուսակցություն ինքն է որոշելու իր անելիքը։ Այսօրվա քննարկումների մեջ փողոց դուրս գալու տարբերակը ներկա է, ուղղակի տարբերությունները վերաբերում են դրա մոտեցումներին»,- նշել է Փաշինյանը։

Նա նշել է, թե դաշինքում շարունակվում է նորմալ աշխատանքային պրոցեսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ