News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից 2017 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կատարվել է 77 ստուգում եւ ուսումնասիրություն: Այդ մասին հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ պատկան մարմիններին ուղարկված 7 հաղորդման եւ ներկայացված 32 միջնորդագրի հիման վրա անցկացվել  է 11 ծառայողական քննություն, որոնց արդյունքում ՔԿՀ 11 աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժի:  

Իր լիազորութությունների շրջանակներում իրականացված ստուգումների արդյունքում ՀՀ դատախազությունը քայլեր է ձեռնարկել նաեւ, ըստ ծագած օբյեկտիվ անհրաժեշտության, ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ քրեական հետապնդման մարմինների ծառայողների առանձին գործողությունները քրեաիրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ:

Մասնավորապես՝

1. 2017թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ՝ մեկ դատախազի գործողություններում, իր ծառայողական գործունեությամբ պայմանավորված, առերեւույթ հանցագործության մասին տվյալները դարձել են քննության առարկա ՀՀ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում:

2. Քրեական գործերով դատավարական ղեկավարման եւ դատախազական հսկողության իրենց գործառույթների իրականացման ընթացքում դատախազների կողմից 2017թ. ձեռք են բերվել քննիչների կողմից՝ իրենց ծառայողական գործունեության հետ կապված առերեւույթ հանցագործության մասին տվյալներ, որոնցով քննված 5 քրեական գործ՝ 5 քննիչների վերաբերյալ, ուղարկվել է դատարան:

3. Նույն գործառույթների իրականացման շրջանակներում դատախազների կողմից հայտնաբերված՝ հետաքննության մարմինների պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական գործունեության հետ կապված առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ 2017թ. ընթացքում քննվել է 5 քրեական գործ, որոնցից մեկը՝ երեք անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news