News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վորոնեժի մարզում Երեւանից Մոսկվա ուղեւորվող ավտոբուսի եւ բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած ուղեւորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Վորոնեժի աղետային բժշկության շրջանային կլինիկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Գենադի Բալաբաեւին։

«Ներկայում կան տասը տուժածներ։ Երկուսը՝ վերակենդանացման, յոթը՝ վիրաբուժական բաժանմունքում են։  Մեր երկու ջոկատները մեկնել են դեպքի վայր։ Մեր մասնագետները բոլոր տուժածներին զննել են, իսկ անհրաժեշտության դեպքում, ում հնարավոր է եղել, տեղափոխել են Վորոնեժի վնասվածքաբանության կենտրոն... Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մեկ տուժած, եւս մեկի վիճակն էլ գնահատվում է ծանր»,- նշել է Բալաբաեւը։

Նրա խոսքով՝ տուժածների մոտ գլխի, կրծքավանդակի եւ վերջույթների համակցված վնասվածքներ են նկատվում։

Տուժածներից 8-ը Հայաստանի քաղաքացիներ են, մեկը՝ Ռուսաստանի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 20-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ին Մ-4 «Դոն» (Վորոնեժի մարզ) միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին  իրար են բախվել Երեւան-Մոսկվա ուղեւորատար ավտոբուսն ու բեռնատարը։ Բախման պահին ավտոբուսում 50 մարդ է եղել (48 ուղեւոր եւ 2 վարորդ)։

Ավտոբուսի 8 ուղեւորներ հոսպիտալացվել են Պավլովսկի կենտրոնական հիվանդանոց։ Տուժածներից երեքի վիճակը գնահատվում է ծանր, իսկ երկուսինը՝ միջին ծանրության։ Մյուս ուղեւորները՝ մոտ 40 հոգի տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց:

Վորոնեժի մոտ Հայաստանից ավտոբուսի վթարի հետեւանքով տուժածների թիվը հասել է 9-ի

Հայտնի է հայկական ուղեւորատար ավտոբուսի եւ բեռնատարի բախման պատճառը (Ֆոտո)

ՌԴ–ում Հայաստանի դեսպանատուն՝ վթարի հետեւանքով զոհվել է Երեւան–Մոսկվա ուղեւորատար ավտոբուսի վարորդը (Ֆոտո)

Հայաստանի դեսպանատունը ճշտում է Վորոնեժի մարզում տեղի ունեցած ճանապարհային պատահարի մանրամասները

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Ամենաշատ