News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախկին գլխավոր դատախազ, այժմ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը ստահոդ հայտարարություն է արել՝ նշելով, որ 2008 թվականի փետրվարի 23-ի 0038 գաղտնի հրամանը ստորագրվել է ՀՀ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նշեց նախագծի հեղինակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Գեւորգ Կոստանյանը փորձեց տպավորություն ստեղծել, որ այս հրամանը ստորագրվել է ՀՀ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար: Սա նույնպես ստահոդ հայտարարություն է, որովհետեւ այդ հրամանով ձեւավորվել է Երեւանի կայազոր եւ Երեւանի կայազորի պետ է նշանակվել Պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը. Նրա համար ձեւավորվել է աշխատակազմ, այդ աշխատակազմում ներգրավվել են ՊՆ-ի բարձարստիճան պաշտոնյաներ եւ հետագայում այդ կայազորի գործառույթը եղել է ՀՀ սահմաններից, շփման գծից զինտեխնիկա եւ զինվորներ տեղափոխելը Երեւանի կենտրոն, հետագայում ինչպես գիտեք ՀՀ քաղաքացիներին գնդակահարելու եւ նրանց արդարացի բողոքը ճնշելու համար»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա անդրադարձավ նաեւ ՀՀ գլխավոր դատախազության եւ իշխանության ներկայացուցիչների պնդումներին, որ 2008-ի մարտի 1-ի սպանությունների գործով նախաքննությունը շարունակվում է եւ կատարվում են քննչական գործողություններ:

«Ես մարտահրավեր եմ նետում այս հայտարարությանը, սուտ է, ոչ մի նախաքննություն էլ չի կատարվում, մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ ոչ մի գործողություն էլ չի կատարվում: Եթե կարող են, թող ապացուցեն հակառակը»,-նշեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է մարտի 1-ի 10 զոհերի հարազատներին փոխհատուցում տալու խնդրին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Գեւորգ Կոստանյանը ԱԺ հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս, որ զոհերի հարազատները ստանան փոխհատուցում: Ես կոչ եմ արել, որ նա կոնկրետ բարձրաձայնի, թե ինչպես են նրանք ստանալու փոխհատուցում: Ես չեմ ուզում խորանալ եւ ասել, թե օրենսդրական ինչ դրույթ նկատի ունի: Թող ինքը բարձրաձայնի, թե այդ ինչպես պետք է գործող օրենսդրության պայմաններում մարտի 1-ի զոհերի հարազատներն ստանան փոխհատուցում»:

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը փետրվարի 21-ին բացասական եզրակացություն է տվել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու «Ելք»-ի առաջարկին:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ուժ կիրառեց Երեւանի կենտրոնում ցույց անող ընդդիմության նկատմամբ, զոհվեց 8 ցուցարար եւ ներքին զորքերի 2 զինծառայող։ Մարդկանց զոհվելու համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ