News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի առավոտյան բիթքոին կրիպտոարժույթը թանկացել է, ինչպես եւ մյուս հիմնական վիրտուալ արժույթները՝ հաղթահարելով 9 հազար դոլարի նիշը, ըստ որում՝ վերլուծաբանները չեն բացառում ընթացիկ շաբաթում նաեւ բիթքոինի արժեզրկումը 8 հազար դոլարից ցածր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ առավոտյան բիթքոինն արժեւորվել է 6,9 տոկոսով, մինչեւ 9,129 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթն արժեւորվել է 6,6 տոկոսով, մինչեւ 9,027 հազար դոլար, Binance-ում՝ 6,9 տոկոսով, մինչեւ 9,036 հազար դոլար:

Այլընտրանքային կրիպտոարժույթները նույնպես աճել են. Ethereum-ը արժեւորվել է 8,8 տոկոսով, մինչեւ 588,92 դոլար, Ripple-ն՝ 2,9 տոկոսով, մինչեւ 0,72 դոլար, Bitcoin Cash-ը՝ 9,5 տոկոսով, մինչեւ 1079,14 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 355,13 մլրդ դոլար: Կրիպտոարժույթների ամբողջ շուկայի մոտ 44 տոկոսը բաժին է ընկնում բիթքոինին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ