News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսուհետ Ucom ընկերության այն բաժանորդները, ովքեր ներբեռնել եւ ակտիվ օգտագործում են համանուն հավելվածը, հնարավորություն ունեն վերալիցքավորել իրենց հաշիվն անմիջապես U!Pay էլեկտրոնային դրամապանակի միջոցով։ Բացի այդ հավելվածը հնարավորություն է ընձեռում պլանավորել Ucom-ի սպասարկման կենտրոն այցելությունը եւ առցանց հերթագրվել՝ խնայելով ժամանակը եւ խուսափելով հերթերից։

Այցի նախապես գրանցման հնարավորությունը ներկա պահին հասանելի է 5 սպասարկման կենտրոններում, որոնք տեղեկայված են Հյուսիսային պողոտա 1/2, Կոմիտաս պողոտա 30, Բագրատունյաց 16, Րաֆֆու 39/4, Գայի պողոտա 17/3 հասցեներում։

«Որպես բաժանորդամետ ընկերություն Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել առկա ծառայությունների որակը եւ ավելացնել նոր հնարավորություններ։ Առցանց վճարման հնարավորությունը թույլ է տալիս ցանկացած պահի վճարումներ կատարել շարժական կապի ծառայությունների համար, որտեղ էլ որ լինեք։ Իսկ հավելվածի միջոցով հերթագրման հնարավորությունը հրաշալի գործիք է բոլոր այն ներկա եւ ապագա բաժանորդների համար, ովքեր խիստ կարեւորում են սեփական ժամանակի կառավարումը», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելվածում կատարվել են մի շարք այլ բարելավումներ, շտկվել են թերություններ։ Այն հնարավոր է ներբեռնել App Store-ից՝ goo.gl/isSVpa եւ Google Play-ից՝ goo.gl/qU92vA հղումներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ