Աախենի Հռենոս-Վեսթֆալիայի տեխնիկական համալսարանի մասնագետների թիմը բիթքոինի բլոկչեյնում մանկական պոռնոգրաֆիայի հարյուրավոր հղումներ է հայտնաբերել, գրում է Gizmondo պորտալը։
Համապատասխան զեկույցը նրանք ներկայացրել են Կյուրասաոյում կայացած գիտաժողովի ժամանակ։
Մասնագետներն ուսումնասիրել են 1600 ֆայլեր։ Ֆայլերից 8-ը սեքսուալ բնույթի են եղել, ընդ որում՝ նկարներից մեկում պատկերված է եղել անչափահաս։
Եվս երկու ֆայլերում հայտնաբերվել է 274 հղում երեխաների նկատմամբ բռնության բովանդակությամբ, դրանցից 142–ն էլ , համաձայն մասնագետների վերլուծության, մանկական պոռնոգրաֆիա է եղել։
Նրանք հիշեցրել են, որ 112 երկրներում մանկական պոռնոգրաֆիայի պահպանումն արգելված է։