News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ծննդյան տարեդարձը տոնել է ծագող արեւի երկրում, որտեղ մասնակցում է Ճապոնիայի իշխանությունների հետ բանակցություններին:

Մշտապես ներկայանալի Լավրովն արդեն 14 տարի է ղեկավարում է ՌԴ ԱԳՆ–ն, ու ակամայից տպավորություն է ստեղծվում, թե այս կառույցում այլ ղեկավար չի էլ եղել:

Նա համարվում է Ռուսաստանի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը եւ, ըստ ամենայնի, նրան կտեսնենք ձեւավորվելիք նոր կառավարությունում։ Կյանքի հագեցած ռիթմի հետ մեկտեղ, բազմաթիվ բանակցությունների կողքին, Լավրովը ժամանակ է գտնում նաեւ իր սիրելի ռաֆտինգով զբաղվելու եւ նույնիսկ բանաստեղծություններ գրելու համար։ Դրանցով նա մեզ ավելի շատ բան է ասում, քան կարող է ասել որպես երկրի գլխավոր դիվանագետ։

Լավրովն իր ծննդյան տարեդարձը սկսել է տոնել ինքնաթիռում։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկար, որից կարելի է ենթադրել, որ Լավրովն իր ծննդյան տարեդարձը տոնում է օդում։ Լուսանկարում Լավրովն կանգնած է ինքնաթիռի սրահում՝ ուղեկիցներով շրջապատված, իսկ նախարարի վերնաշապիկին հետեւյալ գրությունն է. «Ով Լավրովի հետ չպայմանավորվի, Շոյգուի հետ գործ կունենա»։

Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը ծնվել է 1950 թվականի մարտի 21-ին, Մոսկվայում։ Դիվանագիտական գերատեսչության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականից։ Համաձայն հարցումների տվյալների, համարվում է Ռուսաստանի ամենահայտնի եւ սիրված նախարարներից մեկը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ