News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Քաղաքականապես ամենակույր մարդն անգամ գիտի, որ «Սասնա ծռերի» դեմ քաղաքական հետապնդում է իրականացվել: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց այդ գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Նրա խոսքով, նրանց ներկայացրել են մեղադրանքների մի մեծ շարան, որոնք ոչ մի առնչություն չունեն նրանց կատարած արարքի հետ. «Նման պայմաններում ասել, որ քաղաքական գործընթաց չէ… նույն ասում էին նաեւ Ժիրայր Սեֆիլյանի դեպքում, թեեւ այնտեղ պարզապես խայտառակություն էր կատարվում»:

Անդրադառնալով Սեֆիլյանի դատավճռին, Արայիկ Պապիկյանն ասաց, որ չի ուզում էթիկայի նորմերը խախտել եւ արժանի գնահատական տալ այդ դատավճռին. «Դա անգամ գնահատականի արժանի չէ: Մի բան, որ իրենից ոչնչություն է ներկայացնում, գնահատական տալը ժամանակի զուր վատնում է: Դա քաղաքական հետապնդման ոչ թե դասական, այլ դասագրքային օրինակ է: Ես վարույթն իրականացնող մարմնին, իշխանություններին առաջարկում եմ այն ողջ գործընթացը, որ իրականացվել է Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ, հանձնել մի ձեռնարկի եւ տարածել ավտորիտար եւ բռնապետական ռեժիմ ունեցող բոլոր երկրների իշխանություններին, որպեսզի այլախոհների նկատմամբ այդ միջոցով հետապնդումներ իրականացնեն»:

Փաստաբանը նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանը երեք տարբեր մեղադրանքներով դատապարտվեց 10 տարի 5 ամիս 2 օր ժամկետով, երբ գոնե մեկ փոքր կիսաապացույց չներկայացվեց, նրա դեմ օգտագործվեց իր հրապարակային խոսքը:

«Այսինքն երբ քաղաքական գործիչը ամբիոնից գաղափարախոսություն է ներկայացնում, Հայաստանում դա քրեորեն պատժելի արարք է դարձել, ինչն անհեթեթություն է: Կամ տեւական ժամանակ առաջադրված մեղադրանքով չեն կարողանում որեւէ հարց լուծել, նոր սցենար են մշակում, գտնում են մարդիկ կամ գործակալներ, որոնք պատրաստ են ցուցմունք տալ Ժիրայր Սեֆիլյանի դեմ: Մարդիկ, որոնց հետ Սեֆիլյանի կապը որեւէ մեկը չկարողացավ ապացուցել: Կա ընդամենը բանավոր ցուցմունք՝ որ ես հանդիպել եմ: Ընդ որում, դա եղել է այն ժամանակ, երբ ԱԱԾ-ն Սեֆիլյանին հետապնդում էր, տեսնում էին նրա բոլոր հանդիպումները, գաղտնալսում էին հեռախոսազանգերը: Ու հիմա ստացվում է, որ այդ հանդիպումը եղել է, բայց ԱԱԾ-ն դա չի տեսել:

Երբ բոլոր սցենարները տապալվեցին, նոր բան մտածեցին, մեղադրելով, որ Սեֆիլյանը մտադրություն է ունեցել զինված խմբով շենք-շինություններ զավթել»,-հայտարարեց Պապիկյանը:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամսվա ազատազրկման: Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկում: Գործով անցնող Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

Սեֆիլյանի պաշտպանները հայտարարել են, որ սա քաղաքական հաշվեհարդար է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ