News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հանրային հեռուստաընկերությունը քննարկում է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանը պատասխանում են Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ցավում ենք, որ մեր ստեղծագործական խմբի՝ առանց որևէ ենթատեքստի նկարահանված նյութը, դիտարկվել է հումորային կոնտեքստից դուրս և հասարակության որոշ շրջանակների մոտ դժգոհություն է  առաջացրել: Հավատացնում ենք, որ ստեղծագործական խումբը որևէ մեկին վիրավորելու միտում չի ունեցել: Այդուհանդերձ, էթիկայի նորմերի խախտման պատճառով, «Լավ երեկո» ժամանցային հաղորդման ստեղծագործական խումբը նկատողություն է ստացել: Հանրային հեռուստաընկերությունն քննարկում է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Տեղեկացնում ենք նաև, որ թողարկումը հանվել է թե´ Յութուբյան էջից, թե ՛մեր պաշտոնականկայքից»,-ասվում է հարցման պատասխանում։

Հիշեցնենք, որ մարտի 8-ին Հ1-ի «Լավ երեկո» հաղորդման լրագրողը հնարավորություն էր ունեցել մուտք գործել ՔԿՀ եւ զրուցել ամենախոցելի խավի՝ ազատազրկված կանանց հետ: Կանանց իրավունքների պաշտպանության օրը դատապարտված կանայք ծաղրի առարկա էին դարձել: Ռեպորտաժի ժամանակ կադրից դուրս պարբերաբար հնչում էր ծիծաղի ձայն:

Նշենք, որ հաղորդումը քննադատություննեի էր արժանացել իրավապաշտպանների եւ փաստաբանների կողմից, արդարադատության նախարարան էլ հայտարարել էր, որ դա անթույլատրելի է եւ ինքը լուրջ քննարկում կունենա Հանրային հեռուստաընկերության հետ:

Տպել
Ամենաշատ