News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ցանկությունը՝ օգնել Բրիտանիային Սոլսբերիում Սկրիպալի թունավորման հանգամանքների պարզման գործում, փոխադարձության չի հանդիպում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 

 «Ինչ-որ կերպ միջադեպի հանգամանքների պարզման օգնելու, այդ նպատակով փոխգործակցելու մեր ցանկությունը չի հանդիպել փոխադարձության։ Ինչ-որ բան բացատրելու մեր մտադրություններն ու փորձերը տարբեր մակարդակներում հանդիպում են թյուրըմբռնման եւ չլսելու ցանկության։ Պարզ ասած, բրիտանական դեսպանը չի գալիս Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ, երբ այնտեղ նստած են մարդիկ՝ պատրաստ պատասխանել ցանկացած հարցի»,-նշել է Պեսկովը «Միր 24»-ին տված հարցազրույցում։ 

Նա նշել է, որ հայտնի չէ, թե ինչ տեղեկություն է օգտագործել Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եվրոպական գործընկերների հետ շփումներում, ինչ տեղեկություն ունեն բրիտանացիները եւ ինչ է այնտեղ իրականում տեղի ունեցել։ 
Հիշեցնենք, որ մարտի 14-ին բրիտանական խորհրդարանում ելույթ ունենալիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին մեղադրել էր Գլխավոր հետախուզության վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման հետ առնչություն ունենալու համար։ Պաշտոնական ապացույցներ չէին ներկայացվել։

Բրիտանիայի արտգործնախարարությունը արտաքսել է 23 ռուս դիվանագետի, ինչպես նաեւ հետ է կանչել ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի լոնդոնյան այցի հրավերը։
Ռուսաստանի արտգործնախարարությունը հինգշաբթի հայտնել է, որ պատրաստվում է ի պատասխան այդ միջոցների արտաքսել 23 բրիտանացի դիվանագետի, նաեւ հայտնել է Բրիտանական խորհրդի գործունեության դադարի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ