News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տնտեսության վիճակը որեւէ մի կերպ կախված չէ պետական կառավարման ձեւից, եւ Հայաստանն այս առումով բացառություն չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ կառավարման որեւէ մոդել՝ լինի դա խորհրդարանական, թե նախագահական, չի կարող կարեւոր դեր խաղալ իշխանությունների՝ տնտեսության վիճակի նկատմամբ պատասխանատվության համար: «Կառավարման ձեւի եւ տնտեսության նկատմամբ իշխանությունների պատասխանատվության աստիճանի միջեւ կապ չկա, նման ձեւակերպումը գոյություն չունի՝ ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականում»,- նշեց տնտեսագետը:

Ըստ տնտեսագետի՝ պետք չէ նաեւ իշխանությունների վարքագծի փոփոխություն ակնկալել, քանի որ անցած տարվա փորձը հստակ ցույց տվեց, որ խորհրդարանական կառավարման ձեւին անցնելով իշխանությունների անպատասխանատվության աստիճանը միայն բարձրանում է:

«Ես չգիտեմ, թե ով է նման պնդումներով հանդես գալիս, որ խորհրդարանական կառավարման ձեւի անցնելով երկրի իշխանություններն ավելի պատասխանատու կերպով կվերաբերվեն տնտեսության խնդիրներին, բայց ես վստահ եմ, որ դա արվում է երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներն ինչ-որ կերպ արդարացնելու համար» - ընդգծեց ՀԱԿ անդամը:

Հիշեցնենք, որ, 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների համաձայն, Հայաստանը 2018 թվականի ապրիլի 9-ին վերջնականապես կանցնի խորհրդարանական կառավարման համակարգին, որի դեպքում իշխանությունը կենտրոնանալու է խորհրդարանի կողմից նշանակված վարչապետի ձեռքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ