News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 24-ին, ժամը 21:57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հրաչյա Թովմասյան փողոցի տներից մեկի տանիքը վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պոկվել է տներից մեկի տանիքի ազբեստյա շիֆերը մասամբ (մոտ 30 քմ):

***

Մարտի 24-ին, ժամը 20:26-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի կիսակառույց մշակույթի շենքի տանիքը քամուց պոկվել է. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ նոր կառուցվող մշակույթի տան տանիքից պոկվել է մոտ 20 քմ հատված:

***

Մարտի 24-ին, ժամը 19:26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Շիրվանզադե փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել է. անհրաժեշտ է փրկարարաների օգնոււթյունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պոկվել է տներից մեկի տանիքի թիթեղյա ծածկը մասամբ (մոտ 20 քմ):

 ***

Մարտի 24-ին, ժամը 19:51-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակով փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել եւ ընկել է. անհրաժեշտ է փրկարարաների օգնոււթյունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պոկվել եւ կախվել է տներից մեկի տանիքի (մոտ 60 քմ) ազբեստյա շիֆերի ծածկը մասամբ (մոտ 30 քմ):

Փրկարարները իրականացրել են ամրացման աշխատանքներ:

***

Մարտի 24-ին, ժամը 18:20-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արեւաբույր գյուղի գերեզմանատան փողոցում գտնվող շինության տանիքը քամուց պոկվել եւ ընկել է էլ. ենթակայանի վրա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արեւաբույր գյուղի Շիրազի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող չգործող արտադրամասի տանիքը (մոտ 180 քմ) պոկվել է եւ (մոտ 90 քմ) ընկել էլ.ենթակայանի վրա:

Փրկարարները ապամոնտաժել են էլ.ենթակայանի վրա ընկած կառուցատարերը:

***

Մարտի 24-ին, ժամը 17:44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցի տներից մեկի տանիքը քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քամուց վնասվել է Ս. Մ.-ին պատկանող չբնակեցված տան տանիքի (մոտ 20 քմ) թիթեղյա ծածկը եւ Ա. Կ.-ին պատկանող տան պատուհանները:

***

Մարտի 24-ին, ժամը 17:13-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Բակունց փողոցի տներից մեկի տանիքը քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քամուց վնասվել է Ֆ. Շ.-ին պատկանող տան տանիքի (մոտ 30 քմ) թիթեղյա ծածկը եւ Հ. Ս.-ին պատկանող ապակե ջերմոցային տնտեսությունը (մոտ 120 քմ):

***

Մարտի 24-ին, ժամը 17:09-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի Գագիկ Սարգսյան փողոցում ուժեղ քամուց վնասվել են բազմաթիվ տանիքների, անասնագոմերի եւ այլ օժանդակ շինությունների ծածկեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գագիկ Սարգսյան փողոցում ուժեղ քամուց վնասվել են՝ թիվ 35 տան (սեփականատեր` Լ. Հ.) տանիքը՝ մոտ 50 քմ, թիվ 31 տան (սեփականատեր` Ժ. Բ.-ին) անասնագոմի (մոտ 24 քմ) եւ ամառային խոհանոցի (մոտ 36 քմ) տանիքները, թիվ 26 տան (սեփականատեր՝ Ա. Մ.) ջերմոցը (մոտ 210 քմ) եւ անասնագոմի տանիքը (մոտ 100 քմ), թիվ 24 տան (սեփականատեր՝ Ա. Մ.) տանիքը (մոտ 30 քմ), թիվ 29 տան (սեփականատեր՝ Ա. Բ.) տանիքը (մոտ 50 քմ), թիվ 39 տան (սեփականատեր՝ Ա. Ս.) խորդանոցի (20 քմ) եւ բնակելի տան տանիքները (մոտ 50 քմ), թիվ 28 տան (սեփականատեր՝ Մ. Մ.) խորդանոցի տանիքը, թիվ 30 տան (սեփականատեր՝ Վ. Բ.) խորդանոցի տանիքը (մոտ 48 քմ ) եւ թիվ 33 տան (սեփականատեր՝ Է. Հ.) տանիքը (մոտ 20 քմ): Կիրովի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող կահույքի արտադրամասի տանիքը (մոտ 200 քմ), Արմեն Բոչոլյան փողոցի թիվ 4 տան (սեփականատեր՝ Վ. Մ.) ջերմոցը՝ մասամբ (մոտ 100 քմ) եւ Գայի փողոցի թիվ 9 տան (սեփականատեր՝ Գ. Գ.) անասնագոմի տանիքն՝ ամբողջությամբ (մոտ 50 քմ):

***

Մարտի 24-ին, ժամը 16:58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ներսիսյան փողոցի տներից մեկի տանիքը քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քամուց ամբողջությամբ վնասվել է տներից մեկի տանիքի ազբեստյա շիֆերի ծածկը (մոտ 300 քմ):

 Տուժածներ չկան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է 20-ամյա կնոջ դանակահարությամբ. երիտասարդը ձերբակալվել է
Հունիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները...
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու վարույթով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ...
Լոռիում «Volkswagen»-ը բախումից հետո մի քանի պտույտ շրջվել. մայրն ու երեխան հոսպիտալացվել են. մյուս երեխան մահացել է
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը…
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի,  Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ
Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ