News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ճապոնական Կիրիսիմա լեռնաշղթայի ակտիվ Սիմմոե հրաբխում մի շարք ժայթքումներ են գրանցվել: Հրաբխի խառնարանի վերեւում 3.2 հազար մետր բարձրությամբ ծխի ու մոխրի սյուն է բարձրանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը:

Տեղական ժամանակով ժամը 07.3-ից սկսած օդերեւութաբանները «պայթուցիկ բնույթի» մի քանի ժայթքում են արձանագրել: Օրվա ընթացքում խառնարանից 800 մետր հեռավորության վրա խոշոր քարերի արտանետումներ են գրանցվել: Մասնագետները շարունակում են հետեւել հրաբխին:

NHK-ն հեռուստաընկերությունը տեղեկացրել է Միյակոնոձե բնակավայրում հրաբխային մոխրի արտանետման մասին, որը հրաբխից 10 կմ հեռավորության վրա է գտնվում:

Տարածաշրջանում հինգ հնարավոր վտանգի աստիճաններից առկա է երրորդը, ինչը լեռանը մոտենալու կամ բարձրանալու արգելք է ենթադրում: Մասնագետները կոչ են անում զգուշավորություն դրսեւորել հրաբխից երկու կիլոմետր շառավիղով, քանի որ հրաբխային քարերի արտանետումներ են հնարավոր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է 20-ամյա կնոջ դանակահարությամբ. երիտասարդը ձերբակալվել է
Հունիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները...
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու վարույթով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ...
Լոռիում «Volkswagen»-ը բախումից հետո մի քանի պտույտ շրջվել. մայրն ու երեխան հոսպիտալացվել են. մյուս երեխան մահացել է
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը…
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի,  Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ
Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ