News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանի Մեջլիսի ընտրությունները մեկնարկել են տեղական ժամանակով ժամը 7:00-ին, եւ ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 46.97 տոկոսը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով տեղական հեռուստաընկերությունը: Քվեարկությունը կավարտվի ժամը 19:00-ին: 

Խորհրդարանի 125 տեղին 284 թեկնածու է հավակնում, որից 168-ը առաջադրվել է քաղաքական կուսակցությունների կողմից, 116-ը՝ քաղաքացիների խմբերի: Մեջլիսի անդամները ընտրվում են հինգ տարի ժամկետով:

Երկրում գրեթե 3.3 միլիոն ընտրող եւ 3 քաղաքական կուսակցություն է գրանցված` Ագրարային, Դեմոկրատական եւ Արդյունաբերողների եւ գործարարների կուսակցությունները: Ընտրություններին ավելի քան 4000 տեղական եւ 140 արտասահմանյան դիտորդներ են հետեւում, այդ թվում նաեւ՝ ԱՊՀ առաքելությունների, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի, Շանհայի համագործակցության կազմակերպության եւ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ