News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Facebook ընկերությունը կիրակի օրը մի ամբողջ էե զբաղեցնող հայտարարություն է տարածե; բրիտանական ամենախոշր պարբերականների համարներում, որում սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ներողություն է հայցում Cambridge Analytic ընկերության հետ կապված սկանդալի հետ համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գուցե դուք լսել եք համալսարանի աշխատակցի կողմից ստեղծված հավելվածի մասին, որի միջոցով 2014 թվականին դուրս էին բերվել Facebook-ի մի քանի միլիոն օգտատիրոջ անձնական տվյալները: Դա խախտում է վստահությունը, եւ ես ցավում եմ, որ այն ժամանակ մենք ավելին չարեցինք: Այժմ մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի նույնը տեղի չունենա»,- մասնավորապես նշվում է հայտարարության մեջ: «Մենք պարտավոր ենք պաշտպանել ձեր տվյալները: Եթե մենք չենք կարող դա անել, ապա մենք արժանի չենք» վերնագրով հայտարարությունը ստոգրված է Ցուկերբերգի կողմից:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ New York Times-ը  հայտնել էր, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բրիտանական Cambridge Analytica ընկերությունն անօրինական կերպով ստացել էր Facebook-ի 50 միլիոն օգտատիրոջ տվյալները: Հավաքված տվյալների հիման վրա հետազոտողները գնահատում էին ընտրողների քաղաքական նախասիրությունները եւ նրանց գովազդներ էին ցույց տալիս, որոնք ուղղակիորեն նրանց հետաքրքրությունների շրջանակում էին: Մասաչուսեթս նահանգի գլխավոր դատախազ Մարա Հելեյը հայտարարել է  Facebook-ի եւ Cambridge Analytica-ի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ