News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ոստիկանությունը երկրի՝ Դանիայի հետ սահմանին ձերբակալել է Կատալոնիայի ժեներալիտետի նախկին ղեկավարին: Այս մասին կիրակի օրը հայտնել է նրա փաստաբանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախագահ Կարլես Պուչդեմոնը ձերբակալվել է Գերմանիայում, երբ Ֆինլանդիայից Բելգիա ուղեւորվելիս հատել է Դանիայի հետ սահմանը»,- գրել է փաստաբան Ժաումե Ալոնսո-Կուվիլյասը:

Այժմ Պուչդեմոնը գտնվում է կոմիսարիատում: Փաստաբանը հավելել է, որ գերմանական ոստիկանության վերաբերմումքը Պուչդեմոնի նկատամբ «կոռեկտ է»:

Պուչդեմոնը ձերբակալվել էր իր սեփական ավտոմեքենայի մեջ Իսպանայի կողմից տրված եվրոպական հրամանի հիման վրա: Ըստ Պուչդեմոնի փաստաբանի՝ գերմանական ոստիկանությունն անհրաժեշտ ստուգումներ է անցկացնում:

Պուչդեմոնին Իսպանիայում մինչեւ 25 տարվա ազատազրկում է սպառնում՝ Կատալանոիայում անօրինական հանրաքվե կազմակերպելու մեղադրանքով, որից հետո միակողմանի կերպով հռչակվել էր տարածաշրջանի անկախությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ