News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկի եւ Կառավարության միջեւ կնքված վարկային համաձայնագրի շրջանակներում սկիզբ է դրվել` առայժմ, Արարատի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի մարզերում, իրականացնելու Հարավային միջանցք տուրիզմի զարգացման ռազմավարության եւ տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որը կնպաստի պատմամշակութային, հոգեւոր եւ ճարտարապետական հուշարձանների շրջակայքում զբոսաշրջային գոտիների եւ սպասարկման կառույցների ստեղծմանը, տարածքային ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, Գառնիում նախատեսվում է «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին հարող տարածքի բարեկարգում եւ դեպի հուշարձան տանող ճանապարհի վերակառուցում, Գյումրիում` «Կումայրի» պատմամշակութային արգելոցային գոտու բարեկարգում, Սյունիքում` «Զորաց քարեր» բնական հուշարձանին հարող տարածքում տուրիստական կենտրոնի կառուցում, դեպի Տաթեւ վանական համալիր տանող ճանապարհի վերակառուցում, իսկ Արարատում` Խոր Վիրապ վանական համալիրին հարող տարածքում տուրիստական կենտրոնի կառուցում:

Ասիական Զարգացման Բանկի ֆինանսական աջակցությամբ նախատեսվում է կյանքի կոչել «Երկրորդային քաղաքներում` որպես աճի բեւեռ, առաջնահերթ հիմնախնդիրների լուծման ծրագիրը», մասնավորապես Վանաձորում, Ծաղկաձորում, Սեւանում, Ջերմուկում /այստեղ ներառված է նաեւ պետբյուջեից ֆինանսավորում/ եւ այլն, համաձայն որի իրականություն կդառնա քաղաքային միջավայրի, զբոսաշրջային եւ հանգստյան վայրերի բարեկարգման, ճանապարհների վերականգնման, պատմամշակութային կառույցների պահպանման եւ բարելավման գործընթացը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ