News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում պատասխանել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի այն հայտարարությանը, որ հատուկ ծառայությունները կանխել են Ուկրաինայում պետական հեղաշրջումը, որը պատրաստվում էին իրականացնել Վրաստանի նախկին նախագահը եւ Նադեժդա Սավչենկոն: «Էժանագին ստախոս, որը ո՛չ պատիվ ունի. ո՛չ արժանապատվություն»,- նշել է նա Ուկրաինայի նախագահի մասին:

Սաակաշվիլին պահանջել է, որ Պորոշենկոն «իր բացահայտումները մինչեւ վերջ տանի»: «Ես նախ դատարանում կպաշտպանվեմ, իսկ հաջորդ տարի վկայություն կտամ նախկին նախագահ Պորոշենկոյի դատին»,- խոստացել է նա:

«Ես արդեն պատմության դասագրքերում եմ, իսկ այս թյուրիմացությանը սպասվում է հայտնվել միայն քրեական եւ դատական խրոնիկայում»,- ասել է Սաակաշվիլին:

Նախօրեին Պորոշենկոն ելույթ ունենալով Ուկրաինայի Անվտանգության ծառայության գործունեության 26-ամյակի կապակցությամբ, փայլուն էր որակել Սաակաշվիլիի եւ Սավչենկոյի մերկացումը՝ նշելով, որ այս պատմությունն «արժանի է հատուկ ծառայությունների ապագա աշխատակիցների համար դասագրքերում տեղ գտնելուն»: «Համոզիչ ապացույցներ են ձեռք բերվել եւ փակվել է Դնեպրի ու Մոսկվա գետի միջեւ ֆինանսական երակը, որի միջոցով էլ նրանք տեղափոխում էին այդ 30 արծաթը»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին կասկածում են Գերագույն ռադայում հրազենի եւ նռնակների օգտագործմամբ ահաբեկչություն պատրաստելու մեջ, ինչպես նաեւ իր Պորոշենկոյի, ՆԳ նախարար Արսեն Ավակովի եւ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի դեմ մահափորձի նախապատրաստման մեջ: Ուկրաինայի խորհրդարանը հավանություն է տվել նրան անձեռնմխելիությունից զրկելուն, իսկ Կիեւի Շեւչենկոյի դատարանը մարտի 23-ին նրան 2 ամսով կալանավորելու որոշում է ընդունել: Սավչենկոյին սպառնում է ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկման պատիժ:

Պորոշենկոն հայտարարել է Սավչենկոյի եւ Սաակաշվիլիի «դիմակազերծման» մասին 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ