News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Բարսելոնում բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում Գերմանիայում Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին ձերբակալելուց հետո, ում առաջադրված է ապստամբության կազմակերպման մեղադրանք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կատալոնիայում Իսպանիայի կառավարության ներկայացուցչությունից ոչ հեռու բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ կատալոնական ոստիկանության միջեւ, փոխանցում է 24 Horas հեռուստաալիքը: Կատալոնական իրավակարգի պահապանների վրա են նետել շշեր, ապակե տարաներ եւ կրակայրիչներ: Ցույցի մասնակիցները նրանց անվանել են «դավաճաններ» եւ կոչ են արել «չենթարկվել Իսպանիայի իշխանություններին»: Նրանք փորձել են ճեղքել ոստիկանական շարասյունը: Ոստիկանները ռետինե մահակներ են կիրառել:

Դրանից զատ, Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ շրջանի կառավարությունն աջակցում է Կատալոնիայի բնակիչների ինքնորոշման իրավունքին, բայց չի կարող փոխել դատական իշխանությունների պարտավորությունը կալանքի եվրոպական օրդերի համաձայն գործելու մասին:

Երկուշաբթի Պուչդեմոնը, ում կիրակի կալանավորելու եվրոպական օրդերի հիման վրա ձերբակալել են Գերմանիայում, ցուցմունք կտա Շլեզվիգ-Գոլշթեյնի դատարանում: Ներկայումս նա գնվում է Նոյմյունսթեր քաղաքի բանտում: Իսպանիայում Կատալոնիայի նախկին ղեկավարին առաջադրված են ապստամբության  կազմակերպման եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ, առաջին մեղադրանքով նրան սպառնում է 30-ամյա բանտարկություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ